ԱՄն-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված իրավապահ մարմինների դեմ համատարած ընդվզումն ու վրդովմունքը խորանում է: Այս անգամ ոստիկանները բողոքում են ուժային կառույցի ներկայացուցիչների դեմ գործողություններից: Sky News-ը գրում է, որ ոստիկանության բաժանմունքի միանգամից 57 ներկայացուցիչներ ազատման դիմում են գրել՝ բողոքելով 75-ամյա տարեց տղամարդուն գետնին տապալելու պատճառով երկու գործընկերներին աշխատանքից ազատելու դեմ:
Ավելի վաղ լրատվամիջոցներով տարածվել էր այն տեսագրությունը, որտեղ հստակ երևում էր մեծահասակի հանդեպ ոստիկաների կոշտ վերաբերմունքը:
Ոստիկանության ղեկավարությունը հայտարարել է, որ երկու ոստիկանները պարզապես կատարել են իրենց աշխատանքը: