Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր քննարկում է անցկացրել Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ Հարությունյանի հետ:
«Այսօր Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ Հարությունյանի հետ քննարկել եմ երկրի պաշտպանունակության հետևողական բարձրացման և զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք մի շարք օրակարգային հարցեր:
Կարևորելով նշածս հարցերի շուտափույթ լուծումը՝ ընդգծել եմ, որ առաջիկայում շոշափելի քայլեր կձեռնարկվեն ՊԲ հերթացուցակում գտնվողներին նախատեսված ժամկետից շուտ բնակարաններով ապահովելու նպատակով»,- տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում: