Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերի ուղիղ եթերով հարցազրույցի ժամանակ 5,9 բալ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել, սակայն վարչապետը անտեսել է ստորգետնյա ցնցումները և նույնիսկ կատակել: «Հիմա այստեղ ոչ մեծ երկրաշարժ է: Ցնցումն այդքան էլ թույլ չէ, իմ ետևի օբյեկտները շարժվում են»,- ասել է Արդերը:
Ցնցումները տևել են երեսուն վայրկյան, որից հետո նա շատ հանգիստ ասել է, որ դրանք դադարել են, անվտանգությանը ոչինչ չի սպառնում, հետևաբար հարցազրույցը երկրաշարժի պատճառով չի ընդհատի:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Լևին քաղաքի մերձակայքում, որը մայրաքաղաք Վելինգթոնից մոտ մեկ ժամ հեռավորության վրա է: