Նոր Զելանդիայի զինված ուժերը տարհանում են Ուայթ Այլենդ կղզում հրաբխի ժայթքման ժամանակ մահացած զբոսաշրջիկների մարմինները: Եվս երկուսինը ջրասուզակները որոնում են:
Ըստ վերջին տվյալների՝ աղետից կղզում տասնվեց մարդ է զոհվել, 20-ն էլ ծանր այրվածքներով վերակենդանացման բաժանմունքում են: Զոհերի տարհանումը սկսվել է՝ չնայած հրաբխի երկրորդ ժայթքման վտանգին: