CNN-ի տեղեկությունների համաձայն՝ Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Կան տասնյակ վիրավորներ: Զոհերի մեծ մասը զբոսաշրջիկներ են եղել, որոնք հրաբխի ժայթքման պահին գտնվել են լեռան խառնարանի մոտ: Նոր Զելանդիայի իրավապահները քրեական գործ են հարուցել՝ պարզելու զոհվածների մահվան հանգամանքները: Երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ անհետ կորածների որոնումներն անարդյունավետ են: Այս պահի տվյալներով՝ հաջողվել է փրկել 34 մարդու, որոնք բուժում են ստանում տարբեր հիվանդանոցներում: