ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինն ընդունել է Ռուսաստան թոքերի արհեստական օդափոխիչ սարքեր ուղարկելու իր առաջարկը:
Ավելի վաղ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը և նշել, որ կողմերը քննարկել են համաճարակի դեմ պայքարի թեման, նաև` Ռուսաստան բժշկական սարքավորումներ ուղարկելու ամերիկյան կողմի առաջարկը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կօգտվի թոքերի արհեստական օդափոխիչներ մատակարարելու ԱՄՆ առաջարկից:
Ապրիլին էլ Ռուսաստանը վարակի տարածման դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ-ին որպես օգնություն ուղարկեց բժշկական պարագաներ, ինչը Թրամփը անվանեց Ռուսաստանի կողմից չափազանց սիրալիր ժեստ: