Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Մակրոնն ընդգծել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ռուս գործընկերների հետ գործակցության կարևորությունը: Տեղեկությունները ներկայացնում է Gazeta.ru կայքը:
Բացի այդ, երկու երկրների ղեկավարները շոշափել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների մասնակցությամբ տեսակոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող թեման: Քննարկվել է նաև միջազգային օրակարգը, այդ թվում՝ ուկրաինական ու լիբիական հիմնահարցերը: