Բրիտանացի առաջատար համաճարակաբան Նիլ Ֆերգյուսոնը, որի առաջարկությամբ կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո Բրիտանիայում հաստատվեցին խիստ սահմանափակումներ, հեռացել է կառավարությանն առընթեր գիտական խորհրդից: Ըստ բրիտանական մամուլի՝ համաճարակաբանն անձամբ է խախտել այն կանոնները, որոնք հաստատվել են իր պահանջով: Պարզվել է, որ սահմանափակումների ժամանակ նրան կին է այցելել:
Ֆերգյուսոնը կանխատեսել էր, որ Covid-19-ի դեմ մեղմ միջոցառումների դեպքում Բրիտանիայում կարող է մահանալ մոտ 250 հազար մարդ: Այս կանխատեսման հիման վրա էլ իշխանությունները որոշեցին հաստատել ինքնամեկուսացման ռեժիմը: Սոցցանցերում պրոֆեսոր Ֆերգյուսոնը գրել է, որ զղջում է հեռավորության կանոնները խախտելու համար: