Մեծ Բրիտանիայում ուսանողների առնվազն երկու երրորդը չի մասնակցել առցանց դասընթացներին, որին անցել են կորոնավիրուսային վարակի բռնկման պատճառով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Առցանց ուսուցմանը մասնակցել են հանրային տարրական դպրոցների աշակերտների միայն 19 տոկոսը, միջնակարգ դպրոցների 22 տոկոսը, մասնավոր դպրոցներում տարրական դասարանների աշակերտների 51 տոկոսը և ավագ դպրոցի աշակերտների 57 տոկոսը:
Պատճառն այն է, որ որոշ ընտանիքներ չունեն ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներ, այլև նույնիսկ լավ ինտերնետ կապ:
Մեծ Բրիտանիայի կրթության նախարարությունն արդեն խոստացել է անվճար նոութբուքեր և պլանշետներ բաժանել աղքատ ընտանիքների երեխաներին: Շատ ուսուցիչներ ու ծնողներ, սակայն, մտավախություն ունեն, որ այդ միջոցները չեն փրկի իրավիճակը: Նրանք վախենում են, որ կարանտինի չեղարկումից հետո ուսանողների մեծ մասի կրթությունը, այնուամենայնիվ, թերի կլինի: