ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցից առանձնացրել է հետևյալ կետերը․
-
Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք:
-
Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք:
-
Մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք:
-
Մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում:
-
Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90 %-ի։
-
Մարտական դիրքերի անձնակազմի 54 %-ը սնվում է նոր սննդակարգով։