Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ «Covid-19»-ից մահացած ամերիկացիների թիվը գերազանցել է Վիետնամի պատերազմի ժամանակ զոհերի թիվը:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է 60 հազար մարդ, մինչդեռ Վիետնամի պատերազմի 20 տարվա ընթացքում ԱՄՆ բանակը կորցրել է սպանված, գերության մեջ զոհված և անհետ կորած մոտ 58 հազար մարդու:
Միացյալ Նահանգներն առաջատար է նաև կորոնավիրուսով վարակվածների թվով, այն գերազանցել է մեկ միլիոնը: Սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:
Չնայած այս տվյալներին՝ իշխանությունների կողմից կիրառվող կարանտինի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ 40 նահանգում: Ցուցարարները կարծում են, որ արգելող միջոցներով իշխանությունները ոտնձգություն են ունենում քաղաքացիների իրավունքների ու ազատությունների նկատմամբ:
Ըստ պաշտոնական տվյալների՝ ապրիլի վերջին 26 միլիոն ամերիկացի կորցրել է աշխատանքը և դիմել նպաստ ստանալու համար: