Թեպետ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցում է 51 հազարը, երկրի որոշ նահանգներում սահմանափակումները թուլացվել են: Երեք նահանգում՝ Ջորջիայում, Օքլահոմայում և Ալյասկայում, վերաբացվել են որոշ խանութներ, գեղեցկության սրահներ ու սպա կենտրոններ՝ գրում է BBC-ն:
Չնայած սահմանափակումների թուլացմանը՝ բոլոր նահանգներում պահպանվում է սոցիալական հեռավորությունը պահպանելու կանոնակարգը:
Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիներին հորդորել է սոցիալական հեռավորություն պահպանել ու դիմակներ կրել:
Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարն օրենքի ուժ է տվել 484 միլիարդ դոլարի օժանդակության փաթեթին, որի շնորհիվ հնարավոր կլինի կանխարգելել տնտեսական ճգնաժամը: