Կորոնավիրուսից մահացել է Մոսկվայի Ելոխովյան տաճարի 49-ամյա հոգևորական Ալեքսանդր Ագեյկինը, որը կտրականապես դեմ էր եկեղեցիների փակմանը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Նրա կարծիքով՝ դա նշանակում էր չհավատալ աստծուն, հայտնում է РИА Новости-ն:
Ագեյկինը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան: Մահից առաջ նա ընկել է կոմայի մեջ:
ԱՄՆ Օհայո նահանգի բնակիչ Ջոն ՄաքԴանիելն էլ, որը դեմ էր տանը մեկուսանալու ռեժիմին, կորոնավիրուսով վարակվել էր մարտին, մահացել ապրիլին, հայտնում է The Mirror պարբերականը: 60-ամյա տղամարդը COVID-19- ը համարում էր քաղաքական հնարք և քննադատում էր տանը մնալու իշխանության կոչերը, տանը մնացողներին էլ անվանում պարանոիկներ:
Եղեք զգոն և մի՛ անտեսեք կորոնավիրուսի վտանգը: