Պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, քանի որ կորոնավիրուսային վարակի համաճարակի և դրան հաջորդած տնտեսական ճգնաժամի պատճառով մի քանի ամսից մարդկությանը սպառնում է սով՝ «աստվածաշնչային ծավալով»: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեյվիդ Բիզլին հեռուստաձևաչափով անցկացված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Գլխավոր տնտեսագետ և Համաշխարհային պարենային ծրագրի հետազոտությունների, գնահատման ու մոնիտորինգի տնօրեն Արիֆ Հուսեյնն էլ զգուշացրել է, որ եթե այսօր սովի կրիտիկական մակարդակի վրա է 135 միլիոն մարդ, վաղն այդ թիվը կավելանա 130 միլիոնով: Այսպիսով, սովի սպառնալիքը շատ իրական է ավելի քան մեկ միլիարդ մարդու համար, հայտնում է Reuters-ը:
Հուսեյնը հավելել է, որ այժմ ՄԱԿ-ի աջակցության ծրագրերի համար անհրաժեշտ կլինի հատկացնել 10-12 միլիարդ դոլար: Նախորդ տարի հավաքվել է ռեկորդային գումար՝ 8,3 միլիարդ: Առաջիկա ամիսներին կազմակերպությունը նախատեսում է պատրաստել սննդի պաշար՝ կարիքավորներին օգնելու համար: