• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հրդեհ Կոտայքի մարզի խանութ սրահներից մեկի պահեստում.  դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Հրդեհ Կոտայքի մարզի խանութ... 13:13
Բաց հարթակ․ ՀՀ-ն ծայրագավառ դարձնել ցանկացողները պատրաստվում են մասնակցել ընտրություններին. Արշակյան Բաց հարթակ․ ՀՀ-ն ծայրագավառ... 20:49
Ապօրինի վաճառված 70 մանկապարտեզ․ նոր քրգործե՞ր են սպասվում Ապօրինի վաճառված 70 մանկապարտեզ․... 19:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արցախը հավատարիմ է ազատ, անկախ և ժողովրդավարական պետություն կառուցելու իրենց ընտրած ուղուն. Աշոտ Ղուլյան
Քաղաքականություն
17:5622 Ապր, 2020

Արցախը հավատարիմ է ազատ, անկախ և ժողովրդավարական պետություն կառուցելու իրենց ընտրած ուղուն. Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և Բյուրոյի անդամներին:

«Ձերդ գերազանցություն,

Հարգելի գործընկերներ,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության աջակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի` համաշխարհային հրադադարի պահպանմանն ուղղված կոչին: Գնահատանքի է արժանի նաև ԵԱՀԿ ԽՎ Նախագահի դիմումը բոլոր կողմերին՝ անսալու ՄԱԿ-ի հրադադարի կոչին: Դա կարևոր, անհրաժեշտ և յուրաժամ նախաձեռնություն էր, որի իրականացումը մեծապես կնպաստի մարդկությանը սպառնացող համաշխարհային այս մարտահրավերի հաղթահարմանն ուղղված միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերին։

Համոզված ենք, որ նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի այս ճգնաժամային շրջանում անհրաժեշտ է ազատվել անցյալի ժառանգության հին կարծրատիպերից և բաժանարար գծերից: Համավարակի հետևանքով առաջացած այս գլոբալ փորձությանը մենք կարող ենք դիմակայել միայն համատեղ ջանքերի և ներառականության սկզբունքի ապահովման միջոցով։

Արցախի Հանրապետությունն անմիջապես արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին՝ մարտի 24-ին վերահաստատելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու իր հանձնառությունը: Այս օրերին համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը սեփական քաղաքական օրակարգին ծառայեցնելու ցանկացած փորձ կարող է ծայրաստիճան վտանգավոր հետևանքներ ունենալ միջազգային հանրության համար, ինչը խստորեն դատապարտելի է։

Մենք հակված ենք այն կարծիքին, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը չպետք է օգտագործվի մարդու իրավունքների սահմանափակման համար, ներառյալ՝ ընտրելու և ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանություններ ձևավորելու իրավունքի իրացումը։ Այս համատեքստում Արցախում վերջերս կայացած ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամների դիտարկումները խորը հիասթափություն են առաջացնում: Ավելին, այդ դիտարկումներն արմատապես տարբերվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումից և գնահատականներից, որոնք իրենց 2020 թ. մարտի 31-ի հայտարարությունում «ճանաչել են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերն իրենց ապագան որոշելու գործում»: Նմանատիպ դիտարկումները հակասում են նաև ԵԱՀԿ ԽՎ ղեկավարության կողմից բազմիցս արված հայտարարություններին առ այն, որ իրենք լիովին սատարում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյի հարգարժան անդամներ,

Արցախի Հանրապետության համար ընտրությունները նորություն չեն և 1991 թվականի անկախությունից ի վեր եղել են երկրի քաղաքական կյանքի անբաժանելի մասը: Նույնիսկ ԵԱՀԽ/ԵԱՀԿ Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպման արդյունքներով 1992 թվականի Հելսինկյան որոշման մեջ հստակորեն նշվում է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների՝ բանակցությունների կողմ հանդիսանալու հանգամանքը: Միջազգային միջնորդները, ինչպես նաև Բաքուն, ուղիղ կապ են պահպանել ընտրությունների միջոցով ձևավորված Արցախի իշխանությունների հետ: Հարկ է նշել նաև, որ Բիշքեկյան արձանագրությունը, որը ճանապարհ է հարթել 1994 թվականի մայիսին հրադադարի հաստատման համար, ստորագրվել է բոլոր երեք կողմերի ընտրված ներկայացուցիչների՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների կողմից:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում համապետական ընտրություններն անց են կացվել մրցակցային և ազատ պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Ձեռնարկվել են կանխարգելիչ բոլոր անհրաժեշտ միջոցները` ընտրությունների ժամանակ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Արդյունքում ընտրություններն անցել են մրցակցային և ազատ մթնոլորտում՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Ազգային ժողով են անցել հինգ քաղաքական կուսակցություններ: Քանի որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների անհրաժեշտ քանակությունը, նշանակվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը կայացել է ապրիլի 14-ին:

Հարկ է նաև նշել, որ 1991 թվականի անկախությունից ի վեր Արցախում մի շարք ընտրություններ և հանրաքվեներ անց են կացվել ծայրաստիճան դժվար, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գնդակոծման և ռմբակոծման պայմաններում: Թույլ տվեք վստահեցնել, որ ինչպես այն օրերին, այնպես էլ այսօր Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հավատարիմ են մնում ազատ, անկախ և ժողովրդավարական պետություն կառուցելու իրենց ընտրած ուղուն և այդ ճանապարհին պատրաստ են հաղթահարելու ցանկացած խոչընդոտ և մարտահրավեր»,- նշված է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի նամակում:

Դիտումների քանակ7
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • 2016-ի ապրիլը ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին, որ Արցախը միայնակ չէ․ Աշոտ Ղուլյան 14:0602 Ապր, 2020 2016-ի ապրիլը ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին, որ Արցախը միայնակ չէ․ Աշոտ Ղուլյան Լեռնային Ղարաբաղ
  • Ընտրությունների անցկացման դեպքում ամեն ինչ կարվի, որպեսզի կանխարգելվի վիրուսի տարածման վտանգը. Ղուլյան 23:2028 Մար, 2020 Ընտրությունների անցկացման դեպքում ամեն ինչ կարվի, որպեսզի կանխարգելվի վիրուսի տարածման վտանգը. Ղուլյան Լեռնային Ղարաբաղ
Հիմա եթերում
Լրահոս
  • Ամփոփվել են Կոտայքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները 14:2413 Փտր, 2026
  • Թրամփը հաջորդ շաբաթ Խաղաղության խորհրդի նիստում կներկայացնի Գազայի հատվածի վերաբերյալ բազմամիլիարդանոց ծրագիրը 14:1313 Փտր, 2026
  • Սասուն Միքայելյանի ճեպազրույցը 14:0813 Փտր, 2026
  • Հայաստանում որոշ օլիգարխիկ ու կլանային ուժեր ամեն կերպ փորձում են արժեզրկել ժողովրդավարական ընտրությունների մոդելը. Ալեքսանյան 14:0513 Փտր, 2026
  • ԵՄ-ն փորձում է վերակենդանացնել տնտեսությունը. DPA 13:5613 Փտր, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:5513 Փտր, 2026
  • ՆԳ նախարարը քաղաքացիներին հորդորում է փետրվարի 15-ին զանգահարել ոչ թե 102 կամ 911, այլ 112 13:4513 Փտր, 2026
  • Չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու. ՆԳ նախարար 13:3713 Փտր, 2026
  • Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3413 Փտր, 2026
  • ԱՄՆ ռազմական կցորդ Մեթյու Քրոուին «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին 13:2413 Փտր, 2026
  • Ի տարբերություն որոշ օլիգարխիկ ու կլանային կուսակցությունների՝ մենք մեր ցուցակն այսպես ենք կազմում. Վահագն Ալեքսանյան 13:2013 Փտր, 2026
  • Հրդեհ Կոտայքի մարզի խանութ սրահներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 13:1313 Փտր, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:0413 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Ուզում ենք ուսանողական կացարանների պահանջարկը Ակադեմիական քաղաքում ապահովել. վարչապետ 13:0013 Փտր, 2026
  • Թրամփը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ում կլիմայի պաշտպանության հիմնական նորմերից մեկը 12:5913 Փտր, 2026
  • Այսօր ունենք սահմանափակում՝ կապված օրական թողարկվող ID քարտերի հետ. Արսեն Թորոսյան 12:5413 Փտր, 2026
  • Հայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասին 12:4713 Փտր, 2026
  • Հակոբ Սիմիդյանի ճեպազրույցը 12:4513 Փտր, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3913 Փտր, 2026
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:3913 Փտր, 2026
  • ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված նախագիծը 12:3213 Փտր, 2026
  • Կարիք կա մեր քաղաքացիների աշխատանքի իրավունքը պատշաճ ապահովելու նպատակով որոշակի ճշգրտումներ անել նախկինում ընդունված օրենքներում. Թորոսյան 12:2413 Փտր, 2026
  • 2025-ին վթարի հետևանքով ունեցել ենք 50-ով պակաս զոհ նախորդ տարվա համադրությամբ. Սարգսյան 12:1813 Փտր, 2026
  • Մինեսոտայում իրականացված շուրջկալներն ավարտվել են. Սպիտակ տուն 12:1213 Փտր, 2026
  • Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոց 12:0713 Փտր, 2026
  • 2025-ին առգրավվել են 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ 2024-ի համեմատությամբ 80 տոկոսով ավելի 12:0113 Փտր, 2026
  • 2025-ը շրջադարձային է եղել, արձանագրվել է սահմանահատման և ՀՀ քաղաքացիների միգրացիայի դրական սալդո. ՆԳ նախարարը մանրամասնում է 11:4813 Փտր, 2026
  • «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարվում են քննչական գործողություններ 11:4313 Փտր, 2026
  • Ռուբիոն նշել է, որ Եվրոպա իր այցը չի ներառում այցելություն Ռուսաստան 11:3313 Փտր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 11:3013 Փտր, 2026
  • Սպասվում է քամու ուժգնացում, որոշ շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն 11:2513 Փտր, 2026
  • Կայացել է սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 2027 թ. առաջնության միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը 11:1713 Փտր, 2026
  • Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով 11:0413 Փտր, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 10:5513 Փտր, 2026
  • ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց 10:5213 Փտր, 2026
  • ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը 10:4913 Փտր, 2026
  • Եվրոպացի գործընկերների հետ քննարկվել են ԵՄ և ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող մաքսային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը 10:4413 Փտր, 2026
  • 2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան 10:1913 Փտր, 2026
  • Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը 10:0613 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Քաջալերում եմ կրթությունը և գիտելիքի զարգացումը. վարչապետը՝ ուսանողներին | 13.02.2026 10:0013 Փտր, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0013 Փտր, 2026
  • Նորավան-Հարժիս-Գորիսի «Ջանգեր» կոչվող հատվածը բաց է մարդատար մեքենաների համար 09:4713 Փտր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը ձնաբքի պատճառով փակ է 09:2713 Փտր, 2026
  • Գյուղացիական տնտեսությունների համար 2 շատ լավ լուրով այսօր հանդես կգամ․ Պապոյան 09:2213 Փտր, 2026
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 09:1213 Փտր, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում․ հասցեներ 08:5413 Փտր, 2026
  • Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է․ սաստիկ բուք է 08:3413 Փտր, 2026
  • Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը 08:2513 Փտր, 2026
  • «Վիվա Արմենիա» ընկերությունը 2025-ին 18 մլրդ 773 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0413 Փտր, 2026
  • Նա մեծ է բոլոր մեծերից. Հրանտ Մաթևոսյանի 91-ամյակն է 01:0013 Փտր, 2026
  • Ապօրինի բժշկության՝ 38 դեպք, կոսմետոլոգիական ծառայության՝ 85 վարչական վարույթ. ԱԱՏՄ 00:3813 Փտր, 2026
  • Որևէ ուսանող կրթական պրոցեսից վարձավճարի պատճառով դուրս չպետք է մնա․ վարչապետ 00:1213 Փտր, 2026
  • Ով ինչքան ձայն կհավաքի, կորոշի ժողովուրդը, բայց դրսի ուժերը որևէ շանս չունեն. փորձագետ 23:5712 Փտր, 2026
  • Դաշնակիցների պաշտպանական ծախսերը զգալիորեն ավելացել են. Ռյուտե 23:2512 Փտր, 2026
  • Վաղը կսկսվի ՔՊ ընտրական ցուցակի առաջին փուլի քվեարկությունը. վարչապետ 23:0512 Փտր, 2026
  • Արևային էներգետիկան Հայաստանին տվել է էներգետիկ անկախության բացառիկ շանս․ Փաշինյան 23:0012 Փտր, 2026
  • Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունքը 22:5212 Փտր, 2026
  • Քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է․ Միրզոյան 22:4112 Փտր, 2026
  • ԱԺ-ում թեժ բանավեճ ու փոխադարձ մեղադրանքներ` ընդդիմության նախագծի քննարկմանը 22:2712 Փտր, 2026
  • Հայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում 22:1112 Փտր, 2026
  • Հարցազրույց Մխիթար Հայրապետյանի հետ 22:0012 Փտր, 2026
  • Հիմա Հայաստանն աշխարհի ծայրագավառից տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն. վարչապետ 21:5512 Փտր, 2026
  • 2026-ի ոսկե և արծաթե առաջին հուշադրամները 21:3912 Փտր, 2026
  • «Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել 21:1912 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մտադրությունը և Սահմանադրության պահանջը 21:0012 Փտր, 2026
  • Գիտության մեջ կանանց ներգրավվածությունն ավելացել է 20:5712 Փտր, 2026
  • Լուվրի թանգարանի եզակի ցուցանմուշների մասին՝ առաջին ձեռքից 20:5112 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 12 Փետրուար․ 2026 20:4712 Փտր, 2026
  • Տուրիստական ընկերություններին կտրվեն բալեր, որոնք կարող են նվազել բողոքների դեպքում. Պապոյան 20:4312 Փտր, 2026
  • Իրանը և ԱՄՆ-ը պատրաստ են փոխզիջումների. Ֆիդան 20:3912 Փտր, 2026
  • Փետրուար 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3312 Փտր, 2026
  • ՄԱԿ-ի գործունեությունը՝ աշակերտների դիտակետում 20:2812 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.02.2026 20:2212 Փտր, 2026
  • ԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը տեղափոխվում է Մերձավոր Արևելք. Թրամփ 20:1612 Փտր, 2026
  • 43 մլրդ դրամի ծրագիր՝ Գեղարքունիքում. մարզպետն ամփոփել է 2025-ը 20:0912 Փտր, 2026
  • Եվրոպայի հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է. Օրբան 20:0312 Փտր, 2026
  • Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 19:5412 Փտր, 2026
  • Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան 19:4812 Փտր, 2026
  • Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետ 19:4212 Փտր, 2026
  • Հայ ուշուիստը՝ միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ. Հասմիկ Ավագյանը հանդիպել է հավաքականին 19:3412 Փտր, 2026
  • Ինչու 5 մլն դրամ հատկացնել փաստաբանին, եթե կարելի է գնալ անվճար ճանապարհով. Գյումրու ավագանու նիստը 19:2512 Փտր, 2026
  • Վիրահատում են ռոբոտն ու մարդը. նախարարը ծանոթացել է նոր տեխնոլոգիայի հնարավորություններին 19:1612 Փտր, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին 19:1112 Փտր, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար 19:0212 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | 2024-ին տեղի ունեցավ պատմական ցիկլի փոփոխություն. վարչապետ | 12.02.2026 19:0012 Փտր, 2026
  • Նեթանյահուն հանդիպել է Թրամփին 18:5812 Փտր, 2026
  • ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինային աջակցության շարունակումը 18:5212 Փտր, 2026
  • Շրջակա միջավայրի նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը 18:4412 Փտր, 2026
  • Քննարկվել են Երևանում Օմանի ազգային թանգարանի հետ համագործակցության զարգացման հարցերը 18:3112 Փտր, 2026
  • Հայկ Կոնջորյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործակցության հարցեր 18:2212 Փտր, 2026
  • Մեր բոլոր որոշումներն ուղիղ ձևով կապված են պատմությունից քաղած դասերի հետ․ վարչապետ 18:1712 Փտր, 2026
  • Երեք դեռահասները ծեծել են համադասարանցուն. նախաձեռնվել է քրեական վարույթ 18:1312 Փտր, 2026
  • Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը․ ՏԿԵՆ 18:0212 Փտր, 2026
  • Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ 17:5212 Փտր, 2026
  • Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին 17:4112 Փտր, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Հակոբ Հակոբյանին առնչվող հարցի քվեարկությանը. Հայկ Կոնջորյան 17:2412 Փտր, 2026
  • Ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները 17:0912 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | 2025-ի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Փաշինյան 17:0012 Փտր, 2026
  • Դեսպան Խաչատրյանը և Բրունո Ֆուքսը քննարկել են ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնման հարցեր 16:5712 Փտր, 2026
  • Ժնևում գործող Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի Բեռն 16:4912 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015