Այս օրերին Ուկրաինայի իշխանությունները պայքարում են ոչ միայն կորոնավիրուսի, այլև բնական հրդեհների դեմ: Դրանք բռնկվել հանրապետության Չեռնոբիլի շրջանի վտանգավոր գոտում: Երկու օր է՝ չի հաջողվում վերահսկել աղետը: Կրակի մարման աշխատանքները որոշ տարածքներում դժվարանում են ճառագայթման բարձր մակարդակի պատճառով: Հրդեհի կենտրոնում ճառագայթումը նորմայից բարձր է: Սարքը ցույց է տալիս 2.3 ցուցիչը՝ 0,14-ի փոխարեն: Իշխանությունը վստահեցնում է, որ Կիևում և Կիևի մարզում ճառագայթման ֆոնը նորմայի սահմաններում է:
Կրակի մարման գործողությանը ներգրավված է 124 մարդ և 28 միավոր սարք, այդ թվում՝ 2 Ан-32П ինքնաթիռ և Ми-8 տեսակի ուղղաթիռ, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հատուկ ծառայությունը: