«Ժողովրդավարության տարատեսակներ» (V-Dem) ինստիտուտը հրապարակել է ժողովրդավարության մասին զեկույցը: Տարբեր երկրների 3000 գիտնականներ ու փորձագետներ ստեղծել են ժողովրդավարության ամենամեծ տվյալների բազան 1789 թվականից մինչև 2019 թվականը: Ըստ V-Dem-ի տվյալների՝ ժողովրդավարացումը շարունակում է զարգանալ ամբողջ աշխարհում, բողոքի ցույցերը հասել են բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին: Մարդիկ փողոց են դուրս գալիս հանուն ժողովրդավարության, մարտահրավեր են նետում բռնապետներին: Համաժողովրդական բողոքի ցույցերը վերջին տասը տարում նպաստել են էական ժողովրդավարությանը 22 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, Թունիսում և Շրի Լանկայում, որոնք հասնել են ժողովրդավարական մեծագույն նվաճումների:
Այդ 22 երկիրը, գրեթե բոլորն ունեն փոքրաթիվ բնակչություն. Հայաստանը, Գամբիան, Վրաստանը, Թունիսը, Էկվադորը և այլն, որոնք, ըստ զեկույցի, միջազգային կամ տարածաշրջանային շատ փոքր նշանակություն կամ ազդեցություն ունեցող պետություններ են:
V-Dem-ինստիտուտը, այնուամենայնիվ, այս պետություններին համարում է հույսի ճառագայթներ, քանի որ նրանք ապացուցում են, որ ազատական ժողովրդավարությունը մեռած չէ և չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ ձգտում են ազատության ու հավասարության: Երկիր մոլորակի բնակիչները պահանջում են ավելի ժողովրդավարական ապագա:
V-Dem-ը նշում է, որ Հայաստանում ժողովրդավարության ակտիվիստներն այժմ կարող են հավաքել խաղաղ բողոքի ցույցերի պտուղները: 2019 թվականին լիարժեք իշխանության եկավ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը: