Խորհրդային և հայ լեգենդար մարզիկ Շավարշ Կարապետյանը հասարակական հիմունքներով նշանակվել է Բաշկիրիայի ղեկավար Ռադիյ Խաբիրովի խորհրդական:
«Նրա խնդիրն է մարզում զարգացնել ֆիզկուլտուրան և սպորտը»,- Ինտերֆաքսը մեջբերում է Բաշկիրիայի ղեկավարի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Շավարշ Կարապետյանը, որը 1976-ի սեպտեմբերի 16-ին Երևանյան լճում փրկել է լիճն ընկած տրոլեյբուսի ավելի քան 20 ուղևորի, ծրագրել է մոտ ապագայում տեղափոխվել Բաշկիրիա:
Շավարշ Կարապետյանը Հայաստանից Ռուսաստան է տեղափոխվել 1993 թվականին: