Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի նոր գլխավոր դատախազ է նշանակել 42-ամյա Իրինա Վենեդիկտովային: Նա նախկինում կատարել է Հետաքննությունների պետական բյուրոյի տնօրենի պարտականությունները:
Գերագույն Ռադան ձայների մեծամասնությամբ հաստատել է այդ նշանակումը: Վենեդիկտովայի օգտին քվեարկել է 269 պատգամավոր, մեծամասնությունը՝ իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից:
Իրինա Վենեդիկտովան Ուկրաինայի հինգերորդ գլխավոր դատախազն է Կիևի Մայդանում հեղափոխությունից հետո և առաջին կինն այդ պաշտոնում: