Ռուսաստանի Սահմանադրական դատարանը օրինական է ճանաչել Սահմանադրության բոլոր փոփոխությունները, ներառյալ՝ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների զրոյացումը, որը առաջարկել էր պատգամավոր Վալենտինա Տերեշկովան:
Սահմանադրական դատարանի եզրակացությունը վերջնական է, բողոքարկման ենթակա չէ և անհապաղ ուժի մեջ է մտնում՝ ասված է դատարանի եզրակացության մեջ:
Չորեքշաբթի՝ ապրիլի 22-ին, տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համաժողովրդական քվեարկությունը: Օրինագիծն ուժի մեջ կմտնի, եթե դրա օգտին քվեարկի մասնակիցների կեսից ավելին: