Կորոնավիրուսի պատճառով Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը և Սոնիայի թագուհին հայտնվել են կարանտինի մեջ, բայց նրանց մոտ վարակի ախտանիշ չեն հայտնաբերվել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում արքայական զույգը ուղևորվել էր արտերկիր, իսկ այս ամսվա սկզբին եղել է Հորդանանում: Այս մասին հաղորդել է ТВ2-ը:
Բացի թագավորական ընտանիքից՝ կարանտինի մեջ են նաև Նորվեգիայի կառավարության մի քանի նախարարներ, այդ թվում՝ առողջապահության նախարար Բենտ Հոյենը, արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սերեյդեն ու ևս չորս հոգի:
Նորվեգիայում արդեն արձանագրվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 620 դեպք և մեկ մահ: