Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 134 հազար 769 մարդ, զոհերի թիվն անցնում է 4900-ը, ապաքինվել է 70 հազար 388 մարդ: Չեռնոգորիան Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ մինչև այժմ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել:
Վիրուսով պայմանավորված՝ Հռոմում փակվել են բոլոր եկեղեցիները: ԱՄՆ Կոնգրեսը մինչև ապրիլի 1-ը փակ կլինի այցելությունների համար: Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարվել, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը վիրուսի տարածման պատճառով որոշում է ընդունել կասեցնել իր 43-րդ նստաշրջանը, որն ընթանում է Ժնևում: