Ռուսաստանում մի շարք ընդդիմադիր գործիչներ, կազմակերպություններ և ակտիվիստներ երեկ դիմել են Մոսկվայի քաղաքապետարան՝ տեղեկացնելով Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետը չեղյալ հայտարարելու դեմ բողոքի ցույցեր սկսելու մասին: Ըստ դիմումների՝ ցույցերը նախատեսվում են մարտի 21-ից հետո, անցկացման վայր է ընտրվել Սախարովի պողոտան: