Իրանական բանակի ցամաքային ուժերը միացել են իսլամական հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչները նշել են, որ ամբողջ երկրում պատրաստվել են 28 դաշտային հիվանդանոցներ՝ վարակակիրներին ընդունելու համար:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Իրանում Covid-19-ով ախտորոշված դեպքերի թիվը գերազանցել է 9000-ը, մահերը` 354-ը: Անցած 24 ժամվա ընթացքում Իրանում արձանագրվել է համաճարակից մահվան 63 նոր դեպք: