Ռուսաստանի տարբեր քաղաքներում ութ հրատարակչություն հրաժարվել է հրատարակել ադրբեջանցի բանաստեղծ Էթիբար Ալիևի՝ Խոջալուի դեպքերին և 2016 թվականի ապրիլյան պատերազմին նվիրված բանաստեղծությունների ժողովածուն: Այդ մասին բանաստեղծն ասել է Բաքվում ադրբեջաներենով իր ժողովածուի շնորհանդեսի ժամանակ:
Տուլայի հրատարակչություններից մեկում, այնուամենայնիվ, հաջողվել է հրատարակել Ալիևի «Բանաստեղծներն ազատ չեն լինում» վերնագրով բանաստեղծությունների գիրքը, սակայն, Խոջալուի և ապրիլյան պատերազմի մասին բանաստեղծությունները հանվել են:
Բնականաբար, այս հարցում Ադրբեջանում մեղադրել են Ռուսաստանում ապրող հայերին, որոնք, իբր, ճնշում և վախ են առաջացնում ռուս հասարակության, լրատվամիջոցների և քաղաքական գործիչների շրջանակում: