Մոսկվայում Պուտին-Էրդողան հանդիպումից հետո լրատվամիջոցներն անդրադարձել են հանդիպման չհրապարակված մանրամասներին: Տարածվել են լուսանկարներ, որոնցից երևում է, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիայի գործընկերոջն ընդունել է այն սրահում, որտեղ տեղադրված են եղել թուրքերի պարտությունը խորհրդանշող արձաններ, տեղեկացնում է ermenihaber-ը:

Մի բրոնզե քանդակը վերաբերում է 1877-1878 թթ. Օսմանյան կայսրության նկատմամբ Ռուսաստանի հաղթանակին և կոչվում է «Ռուս զինվորի հաղթանակը Բուլղարիայում»:
.jpg)
Մյուսը Ռուսաստանի Եկատերինա 2-րդ կայսրուհու արձանն է: 1768-1774 թթ. թագուհին ջախջախիչ պարտությունների մատնեց Օսմանյան կայսրությանը, և նրա օրոք Ղրիմն անցավ Ռուսաստանին: Որոշ թուրքական լրատվամիջոցներ, սակայն, այդտեղ դիտավորություն կամ հատուկ ուղերձ չեն տեսնում: Նման տեսակետ է հայտնել նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Դե, իհարկե, դա պատահականություն է», պատասխանել է Պեսկովը: