Ամերիկացի ակրոբատ Նիք Վալենդան քայլել է ճոպանով, որը ձգված է եղել Նիկարագուայի ակտիվ Մասայա հրաբխի խառնարանի վրայով: 41-ամյա արկածախնդիր լարախաղացը բոցերի վրայով 550 մետր տարածությունն անցել է 31 րոպեում, իսկ վերջին մի քանի մետրը՝ առանց ջերմությունից տաքացած դիմակի:
Ռիսկային ուղևորությունից հետո Վալենդան խոստովանել է, որ իր կյանքում ավելի վտանգավոր անցում չի եղել: