«Ֆեյսբուք» սոցիալական կայքում «Սաբեթ Հովհաննիսյան» օգտատիրոջ կողմից 2020թ. մարտի 2-ին հրապարակված՝ նյութը, որով, ըստ էության, հայտնվում է ընտրակաշառքի բաժանման փաստի մասին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ուղարկվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքից: