Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է կառավարության նկատմամբ Անվստահության երկրորդ բանաձևը: Առաջինը ներկայացրել էին աջ ուժերը՝ հանրապետականները, սակայն ձախողվեցին՝ ստանալով 148 ձայն 289-ից: Կառավարությանն անվստահություն են ներկայացրել նաև ձախ ուժերը՝ սոցիալիստներն ու կոմունիստները: Նրանք դեմ են վարչապետ Էդուարդ Ֆիլիպի՝ կենսաթոշակային բարեփոխումների օրինագիծն առանց խորհրդարանի ընդունման հաստատելու կառավարության որոշմանը: Ձախերին էլ չհաջողվեց ստանալ 289-ի աջակցությունը, և նախաձեռնությունը տապալվեց 91 ձայնով: