Մրրկահողմերի արշավ ԱՄՆ Թենեսի նահանգի վրա, որից զոհերի թիվը հասել է 30-ի: Տորնադոների հարձակումը տեղի է ունեցել գիշերը, երբ բնակիչների մեծ մասը քնած են եղել:
Առաջին մրրկահողն ավերել է 30 տուն, երկրորդն ավելի հզոր է եղել և գետնին է հավասարեցրել 100 շինություն, խափանել էլեկտրահաղորդման գծերը, շրջել հսկա ծառեր: Նաշվիլ քաղաքի շատ փողոցներ ու գյուղական ճանապարհներ դարձել են անանցանելի:
Ըստ օվկիանոսների և մթնոլորտի ԱՄՆ ազգային գործակալության՝ զոհերի թվով տորնադոյի այս շարքը Թենեսիի պատմության մեջ երկրորդն է: