Ամերիկացի միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հանել է իր թեկնածությունը Դեմոկրատական կուսակցությունից՝ հօգուտ Ջո Բայդենի: Այդ մասին նա հայտարարել է Twitter-ի միկրոբլոգում:
ԱՄՆ-ում մարտի 3-ին անցկացված «Սուպերերեքշաբթիի» արդյունքները շատ անսպասելի էին հատկապես դեմոկրատական ճամբարում, որտեղ առավել ձայներ ստացավ Ջո Բայդենը: Սենատոր Բեռնի Սանդերսը, ըստ դիտորդների, կորցրեց իր պահը, միլիարդատեր Մայքլ Բլումբերգն էլ առաջին անգամ հանդիպեց ընտրողների հետ ու ձախողվեց: