Այս տարվա հունվարի 9-ից մինչև մարտի սկիզբն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է բաց թողնվել 16 միլիոն 377 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորերկրյա հոսքը: ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով 2020 թ. մարտի 2-ի դրությամբ Սևանա լիճը գտնվել է ծովի մակարդակից 1900 մետր 44 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Մասնագետների կարծիքով՝ Սևանա լճի դրական հաշվեկշիռը հնարավոր է եղել ապահովել ինչպես նախորդ տարում ոռոգման նպատակներով իրականացված ջրառի ծավալների կրճատման, այնպես էլ՝ այս տարվա ընթացքում թունելային ջրատարով լճի ջրային պաշարների համալրման արդյունքում: Սևանա լիճ թափվող գետերը դեռեւս գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: