Մարտի 2-ին Իրաքի նախագահ Բարhամ Սալիհը կոչ արեց օրենսդիրներին և քաղաքական դաշինքներին` լրջանալ և առաջադրել վարչապետի նոր թեկնածու այն բանից հետո, երբ Մուհամմադ ալ- Ալավին հրաժարվեց թեկնածությունից:
«Նախագահը հաստատում է, որ այն ծանր պայմանները, որոնցում այժմ գտնվում է երկիրը, պահանջում է բոլորիս կողմից պատասխանատու ազգային վերաբերմունք: Այլընտրանքային գործիչը, որը կնշանակվի ժամանակավոր կառավարություն ձևավորելու համար, պետք է ընդունելի լինի ինչպես ժողովրդի, այնպես էլ օրենսդիրների համար»,- ըստ քրդական Rudaw-ի՝ ասվում է նախագահի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Իրաքի վարչապետի թեկնածու Մուհամմադ ալ-Ալավին դեռ չնշանակված՝ որոշեց հրաժարվել վարչապետի պաշտոնից այն բանից հետո, երբ քաղաքական ուժերը չկարողացան համաձայնության նրա կողմից առաջարկված կաբինետի շուրջ: Ալավին միայն այդ պայմանով էր համաձայնել վարչապետ լինել՝ ընդգծում է Rudaw-ը: