Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ շրջանում լարվածության սրման ֆոնին Թուրքիան խոցել է արաբական երկրի կառավարական օդուժին պատկանող օդանավ: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
Սա Թուրքիայի կողմից խոցված արդեն երրորդ սիրիական ռազմական օդանավն է վերջին երեք օրվա ընթացքում: Վերջին օրերին իրավիճակը սրվել է Իդլիբի ճակատում, որտեղ վտանգավոր հակամարտություն է ծավալվել Թուրքիայի զորախմբերի ու Ասադի կառավարական ուժայինների միջև: