Բրազիլացիները թույլ չեն տվել, որ կորոնավիրուսը փչացնի իրենց ամենամարդաշատ ու սիրելի սամբայի փառատոնը: Հազարավոր զբոսաշրջիկներ և տեղացիներ են ժամանել՝ հիանալու Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող ամենամյա կառնավալային շքերթով, որին մասնակցել են սամբայի վեց լավագույն դպրոցների հաղթողները:
Այս տարի էլ մասնակիցների ընտրած թեմաները խիստ քաղաքական էին: Գլխավոր մրցանակը ստացել է հարևան Նիտերոյ քաղաքից Unidos da Viradouro սամբայի դպրոցը, որը ներկայացրել էր 19-րդ դարում իրենց անկախության համար պայքարող ստրուկ կանանց:
Երկրորդ տեղում Grande Rio սամբայի դպրոցն է, որն անդրադարձել է Բրազիլիայում կրոնական անհանդուրժողականության խնդրին:
Անցյալ տարվա հաղթող ճանաչված Mangueira սամբայի դպրոցն այս տարի գրավել է վեցերորդ տեղը` աղքատության և ոստիկանության կամայականությունների վերաբերյալ թեմայով: