Իսրայելում այսօր անցկացվում են այս տարվա ընթացքում Քնեսետի երրորդ ընտրությունները: Ապրիլին և սեպտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո միմյանց հակառակորդ երկու կուսակցությունների ղեկավարները՝ Բենիամին Նեթանյահուն և Բենի Գանցը, չկարողացան կառավարություն ձևավորել յուրաքանչյուրին հատկացված 28 օրվա ընթացքում: Ի դեպ, ժամանակակից Իսրայելի պատմության ընթացքում ընտրություններին մասնակցած կուսակցություններից ոչ մեկը չի կարողացել 120 տեղանոց խորհրդարանում ստանալ 61 մանդատ, ինչի հետևանքով այդ երկրում ընտրություններից հետո ստեղծվում են կառավարական կոալիցիաներ:
Մասնակցությունը մեծացնելու համար քվեարկության օրը Իսրայելում հայտարարվում է վճարովի արձակուրդ: Փակ են դպրոցներն ու մանկապարտեզները:
Իսրայելի վիճակագրության բյուրոյի համաձայն՝ քվեարկության իրավունք ունեցողների 79%-ը հրեա են, 16%-ը՝ արաբ (մահմեդականներ, քրիստոնյաներ և դրուզներ), ևս 5%-ը՝ այլ ազգերի քրիստոնյաներ: