Մոլորակի ամենահարուստ 500 մարդիկ մեկ շաբաթում կորցրել են 444 մլրդ դոլար կորոնավիրուսի տարածման ֆոնին ֆոնդային շուկաների ցուցանիշների զգալի նվազեցման պատճառով՝ հայտնել է Bloomberg-ը:
Գործակալության տվյալներով՝ աշխարհի ամենահարուստ երեք մարդիկ՝ Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը և Louis Vuitton Moet Hennessy ընկերության ֆրանսիական խմբի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն, ամենաշատն են տուժել: Նրանց կարողությունը նվազել է գրեթե 30 մլրդ դոլարով:
Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը, որը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 25-րդ տեղը, մեկ շաբաթում կորցրել է 9 մլրդ դոլար: