Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն այլևս մոլորակի ամենահարուստ մարդը չէ: Երկրագնդի վրա մեծահարուստների վարկանիշային ցուցակում փոփոխություն է եղել. Բեզոսն իր տեղը զիջել է ֆրանսիական LVMH բրենդի (Moet Hennessy — Louis Vuitton) ղեկավար Բեռնար Առնոյին: Ամենահարուստների վարկանիշային ցուցակը հրապարակել է Forbes հանդեսը:
Ինչպես հայտնում է պարբերականը, Առնոյի հաջողությունը պայմանավորված է իր ընկերությանը պատկանող բաժնետոմսերի 0.7 տոկոսով թանկացմամբ, ինչն էլ նրա կարողությունն ավելացրել է 1.9 միլիարդ դոլարով:
Միաժամանակ Amazon-ի բաժնետոմսերն արժեզրկվել են 0.7 տոկոսով, ի հետևանս՝ Բեզոսը կորցրել է 760 մլն դոլար:
Այժմ Առնոյի կարողությունը կազմում է 117 մլրդ դոլար, Բեզոսինը՝ 115.6 միլիարդ: