Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը կրկին մոլորակի ամենահարուստ մարդն է ճանաչվել՝ առաջ անցնելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից: Այս անգամ՝ պաշտոնապես:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշին անդրադարձել է Bloօmberg պարբերականը: Գործակալության տվյալով՝ ամենահարուստ միլիարդատերերի ցուցակի առաջին հորիզոնականում հայտնվելու գործում Բիլ Գեյթսին օգնել է Պենտագոնի հետ Microsoft-ի կնքած 10 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիրը, որից հետո Microsoft-ի բաժնետոմսերը թանկացան, և 64-ամյա Բիլ Գեյթսի կարողությունն ավելացավ 110 միլարդ դոլարով: Գործարքի նպատակն, ի դեպ, ռազմական գերատեսչության տվյալների պահպանության նպատակով ենթակառուցվածքների ստեդծումն է:
Ի դեպ, Bloomberg-ը նաև նշել է, որ գործարքի կնքման գլխավոր թեկնածուն Ջեֆ Բեզոսի Amazon ընկերությունն է եղել, որը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականն իր 108.7 միլիարդ դոլար կարողությամբ: 55-ամյա Բեզոսը կշարունակեր գլխավորել ամենահարուստ մարդկանց ցուցակը, եթե չբաժանվեր 49-ամյա ՄըքՔենզի Բեզոսից: Ամուսնական զույգն իրենց ապահարզանի մասին հայտնել էր հունվարին, որի արդյունքում ՄըքՔենզիին էր փոխանցվել Amazon ընկերության կարողության ¼ մասը:
Նշենք նաև, որ մոլորակի միլիարդատերերի առաջատար եռյակում է հայտնվել նաև Louis Vuitton Moët Hennessy ընկերության խմբի նախագահ Բերնար Առնոն, որի բաժնետոմսերը գնահատվում են 102.7 միլիարդ դոլար: