Հանրահայտ մոդելավորող Պիեռ Կարդենի՝ ֆրանսիական Լազուրի ափին գտնվող Palais Bulles վիլլան համարվել է Եվրոպայի ամենաթանկ անշարժ գույքը:
Առանձնատան արժեքը հասնում է ռեկորդային` 305 մլն ֆունտ սթեռլինգի: Տան վաճառքի վերաբերյալ հայտարարությունը տեղադրվել է Chistie’s գործակալության կայքում:
Աշխարհահռչակ մոդելավորող Պիեռ Կարդենն առանձնատունը ձեռք է բերել 90-ականների սկզբին աճուրդով: Տանը հաճախ են կազմակերպվել աղմկոտ երեկույթներ ու նորաձևության ցուցադրություններ: Հայտնի դիզայները 2015-ին փորձել է վաճառել այն 300 միլիոնով, սակայն գնորդ չի գտնվել:
Palais Bulles կամ Պղպջակների պալատը կառուցվել է 1979-ին: Տան մակերեսը կազմում է մոտ 1.2 հազար քառակուսի մետր: