Ամենաթանկ տոնածառն աշխարհում տեղադրվել է Իսպանիայի Մարբելլա հանգստավայրի հյուրանոցներից մեկում: Սուրբծննդյան խորհրդանշան ծառի արժեքը գնահատվում է 15 մլն դոլար: Տոնածառը զարդարված է ադամանդներով ու դիզայներական պաճուճանքներով: Ավելի քան 6 մ բարձրությամբ ծառը փայլում է Սվարովսկու 3 հազար բյուրեղներից, տոնածառը ծածկված է ոսկու բարակ թիթեղներով ու փոշով: Տոնածառի խաղալիքները պատրաստվել են կաշվից, մորթուց և նորաձևության հանրահայտ տների դիզայներական զարդերից: Սուրբծննդյան գեղեցկուհուն հսկում են գիշերուզօր: