Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատասխանել է Վաշինգտոնի այն հայտարարությանը, թե Թեհրանը թաքցնում Է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները: Իրանի նախագահը ԱՄՆ-ին խորհուրդ Է տվել մտածել սեփական երկրում գրիպից «հազարավոր մահացածների» մասին:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն չի բացառել, թե Իրանը կարևոր տեղեկություններ է թաքցնում երկրում կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ: Իրանը Չինաստանից հետո երկրորդ տեղում Է նոր վիրուսից մահացության ցուցանիշով: Ըստ Իրանի առողջապահության նախարարության տվյալների՝ վերջին ժամերի ընթացքում Իրանում նոր տեսակի կորոնավիրուսից վարակված հիվանդների թիվը 44-ով ավելացել է՝ հասնելով 139-ի: Մահացածների ընդհանուր թիվը 19 է: