Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել Չինաստանի, Իրաքի, Ռուսաստանի և Թուրքիայի 13 ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ, որոնք խախտել են զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին ամերիկյան օրենքը Իրանում, Հյուսիսային Կորեայում և Սիրիայում:
Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղրիմի պատճառով որոշել է մեկ տարով երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Ի դեպ, Ուկրաինայի իրադրության պատճառով Բարաք Օբամայի վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել դեռևս 2014 թվականին, և ամեն տարի դրանք երկարաձգվում են: