Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակին և նավատորմին խոստացել է նոր մահացու «ապագայի զենք»:
«Ռուսական բանակն ու նավատորմը կշարունակեն զինվել նորագույն զենքերով և տեխնիկայով՝ ներառյալ բարձր ճշգրտության համակարգերը, լազերային և գերձայնային համալիրները»,- Կրեմլի պալատում հայտարարել է ՌԴ նախագահը՝ Հայրենիքի պաշտպանության օրվան նվիրված գալա համերգի ժամանակ:
Իրանը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ընտրողների մասնակցությունը եղել է 42%: Պահպանողականները 290 պատգամավորական տեղից ստացել են 219-ը: Երկրորդ փուլում կորոշվի ևս 11 տեղի ճակատագիրը:
Բարեփոխիչները խորհրդարանում կստանան 20 տեղ, 35-ը անկախ թեկնածուներն են: Կրոնական փոքրամասնությունները՝ հայերը, հրեաները, ասորիները, ուղղափառ քաղդեացիները, կներկայացվեն մեկական տեղով:
Թեհրանում պահպանողականները ստացել են բոլոր 30 տեղերը: Ձայների առավելագույն քանակ է հավաքել մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Քալիբաֆը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գեներալը: Ենթադրվում է, որ նա կդառնա խորհրդարանի հաջորդ նախագահը:
Մանրամասները՝ օրվա միջազգային լրահոսում: