Վերմոնտից ընտրված սենատոր Բեռնի Սանդերսը ձայների տպավորիչ առավելությամբ առաջ է անցել մրցակիցներից Նևադայում՝ ամրապնդելով առաջատարի իր դիրքը նախագահի դեմոկրատ թեկնածուների պայքարում:
Նա ստացել է ձայների շուրջ 47 տոկոսը: Սա ներկուսակցական այս պայքարում նրա առաջին հաղթանակն է: Վճռորոշ քվեարկությունը տեղի կունենա մարտի 3-ին, երբ ներկուսակցական ընտրություններ կանցկացվեն միանգամից 14 նահանգում: