Գերմանիայի ամբողջ տարածքում կառնավալային շաբաթ է, անցկացվում են թեմատիկ շքերթներ, մարդկանց տրամադրությունը տոնական է: Վոլկմարսեն քաղաքում, սակայն, միջոցառումը մթագնել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Այն մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով տուժել է տասից ավելի մարդ, այդ թվում՝ երեխաներ:
Վարորդը ձերբակալվել է: Առայժմ պարզ չէ միջադեպի դրդապատճառը, նաև այն՝ կատարվածը վթա՞ր է եղել, թե՞ հարձակում: