Կատակերգու Ռիչարդ Ռուբենի կատարմամբ՝ Ազնավուրի Formidable-ը հիանալի ընթացք ապահովեց հայ համայնքի առաջին ընթրիքին: Այստեղ են նաև Ազնավուրի ընտանիքի անդամները, Բելգիայի թագավորությունում ՀՀ դեսպանը, բազմաթիվ պաշտոնյաներ, հանրահայտ հայեր:
Բելգիայի հայկական կոմիտեն կազմակերպել էր գալա-ընթրիք՝ հիշեցնելով, որ այստեղ 40,000 հայեր են ապրում, աշխատում և հստակ ուղերձ են հղում իրենց գոյության մասին:
Մասնակիցներին իր տեսաուղերձն էր հղել երկրի վարչապետը՝ խոստանալով, որ հաջորդ ընթրիքին անձամբ ներկա կգտնվի: Բրյուսելի քաղաքապետն էլ նշեց, որ հայերի ներկայությունը Բելգիայում անփոխարինելի է:
Դիտարժան մանրամասները՝ տեսանյութում: