Բելգիայի նախկին թագավորն ընդունել է արտամուսնական կապից ծնված իր դստերը: Ալբերտ 2-րդը համաձայնել է գենետիկական փորձաքննության արդյունքների հետ: ԴՆԹ-ի անալիզը ցույց է տվել, որ Դելֆինա Բոելի կենսաբանական հայրը Բելգիայի նախկին թագավորն է: Այս կինը երկար տարիներ պնդում էր, որ ազգակցական կապ ունի թագավորական ընտանիքի հետ և նույնիսկ այդ մասին գիրք էր գրել:
Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ 2-րդը 7 տարի առաջ հրաժարվել էր գահից: Այն ժամանակ երկրի սահմանադրական դատարանն արձանագրել էր, Բոելն իրավունք ունի հայրությունը ճանաչելու գործընթաց սկսել: Մինչև այդ նրա բոլոր փորձերը ձախողվում էին:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Դելֆինայի մայրը ամուսնացած է եղել բելգիացի արդյունաբերող Ժակ Բոելի հետ: