Վրաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանին մեղադրում է երկրի նախագահի վարչակազմի կայքի վրա 2019-ին տեղի ունեցած կիբեռհարձակման համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին:
«2019-ի հոկտեմբերին լայնածավալ կիբեռհաձակումներ են իրականացվել Վրաստանի նախագահի վարչակազմի, դատական համակարգերի, պետական, առևտրային ու մեդիակազմակերպությունների կայքերի վրա, որի հետևանքով տուժել են վերոնշյալ կազմակերպությունների սերվերները, կառավարման համակարգերը: Միջազգային գործընկերների հետ վրացական կողմի հետաքննության արդյունքում պարզվել է, որ տվյալ կիբեռհարձակումը կազմակերպել ու իրականացրել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչությունը»:
Ռուսական կողմը հայտնել է, որ Ռուսաստանը չի միջամտել Վրաստանի ներքին գործերին և չի պատրաստվում միջամտել հետագայում: