Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին կազմակերպության Հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով: Միացյալ Նահանգները դարձյալ հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել ռուս դիվանագետին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությանը:
Վաշինգտոնի այդ քայլի պատճառով զինաթափման հանձնաժողովի նիստը հետաձգվել է: Փետրվարի սկզբին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շարունակում է մերժել վիզայի տրամադրումը ռուսաստանցի պաշտոնյաներին, մինչդեռ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 2019-ի դեկտեմբերի կեսին ընդունեց բանաձև, որը պարտավորեցնում է Միացյալ Նահանգներին՝ ժամանակին վիզա տրամադրել կազմակերպության միջոցառումների մասնակիցներին: